Վրաստանի պետական սահմանն ապօրինի հատելու փորձի և կեղծ փաստաթղթեր օգտագործելու մեղադրանքով օտարերկրյա երեք քաղաքացի է ձերբակալվել
Վրաստանի ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության դեպարտամենտի սահմանի կառավարման և կոորդինացման գլխավոր վարչության աշխատակիցները Վրաստանի պետական սահմանն ապօրինի հատելու փորձի և կեղծ փաստաթղթեր օգտագործելու մեղադրանքով Իրանի երեք քաղաքացու են ձերբակալել։
ՆԳՆ-ի տեղեկացմամբ՝ իրավապահները օտարերկրյա քաղաքացիներին ձերբակալել են Թբիլիսիի միջազգային օդանավակայանում այն ժամանակ, երբ նրանք կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ փորձում էին ապօրինի հատել Վրաստանի պետական սահմանը։
Հետաքննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 19-344-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով ու 362-րդ հոդվածի 1-ին մասով, ինչը նախատեսում է ազատազրկում՝ մինչև 5 տարի ժամկետով։