Վրաստանի պետական դրոշի օրվա կապակցությամբ, խորհրդարանում կայանալու է տոնական ընդունելություն
Վրաստանի պետական դրոշի օրվա կապակցությամբ, խորհրդարանում կայանալու է տոնական ընդունելություն

Վրաստանի պետական դրոշի օրվա կապակցությամբ, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն այսօր կազմակերպելու է տոնական ընդունելություն:

Ինչպես հայտնել են խորհրդարանի մամլո ծառայությունից, միջոցառմանը ներկայացվելու է Վրաստանի բոլոր մունիցիպալիտետների զինանշանները և դրոշները, ինչպես նաև ինքնակառավարվող քաղաքների խորհրդանիշները:

Բացի այդ հյուրերին հնարավորություն կտրվի դիտել աշխարհի տարբեր թանգարաններից և գրադարաններից ձեռք բերված ծովային քարտեզները, որոնք վրա Վրաստանը ցուցադրված է պատմական հնգխաչյա դրոշով:

Միջոցառումը Վրաստանի խորհրդարանի Շոթա Ռուսթավելիի անվան դահլիճում սկսվելու է ժամը 14:00-ին:

Վրաստանի պետական դրոշը, զինանշանի և օրհներգի հետ միասին ընդունել են Վրաստանի օրգանային օրենքի հիման վրա, որը Վրաստանի նախագահի պարտականությունների կատարողի ստորագրությունից հետո, ուժի մեջ է մտել 2004 թվականի հունվարի 14-ին: Պետական դրոշի օրը առաջին անգամ նշել են 2012 թվականի հունվարի 14-ին: