Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը քաղաքացու բնակարանից հայտնաբերել և առգրավել է տարբեր տեսակի պայթուցիկ և ռազմական նյութեր

17:37, 24.05.2025

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը, համակցված քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում, քաղաքացու բնակարանից հայտնաբերել և առգրավել է տարբեր տեսակի պայթուցիկ և ռազմական նյութեր։

ՊԱԾ-ի տեղեկությամբ՝ անհետաձգելի խուզարկությունը կատարվել է ստացված օպերատիվ տեղեկատվության հիման վրա։

Հետաքննությունն իրականացվում է ՊԱԾ հակահետախուզության վարչության կողմից, որի շրջանակում ակտիվորեն շարունակվում են բոլոր անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումները։

Նմանատիպ