ՊԱԾ. Վրաստանը ահաբեկչության դեմ պայքարում նշանակալի առաջընթաց է արձանագրել, երկիրը վերջին տարիներին հաջողությամբ պահպանում է ահաբեկչության զրոյական ազդեցության ցուցանիշը
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը արձագանքում է Տնտեսության և խաղաղության ինստիտուտի (IEP) կողմից հրապարակված «ահաբեկչության մակարդակի ինդեքսի» համաշխարհային զեկույցին։
Ինչպես նշվում է ՊԱԾ-ի հայտարարության մեջ, վերջին տասը տարիներին հրապարակված «Գլոբալ ահաբեկչության ինդեքսի» համաձայն՝ Վրաստանը ահաբեկչության դեմ պայքարում զգալի առաջընթաց է արձանագրել և հաջողությամբ պահպանում է ահաբեկչության զրոյական ազդեցության ցուցանիշը։
«Տնտեսության և խաղաղության ինստիտուտը»՝ հեղինակավոր միջազգային կազմակերպությունը, հրապարակել է իր ամենամյա զեկույցը՝ «Գլոբալ ահաբեկչության ինդեքս 2025», որը ներկայացնում է ահաբեկչության ազդեցության համապարփակ վերլուծություն ամբողջ աշխարհում։
Զեկույցի համաձայն՝ Վրաստանը շարունակում է մնալ այն երկրների շարքում, որտեղ ահաբեկչության ազդեցությունը զրոյական է։
Վրաստանը, Հունգարիայի, Խորվաթիայի, Սլովենիայի, Ռումինիայի և տասնյակ այլ երկրների հետ միասին, զբաղեցնում է վերջին հորիզոնականը, ինչը նշանակում է, որ 2024 թվականին Վրաստանում ահաբեկչական դեպքեր չեն գրանցվել, և երկիրը շարունակում է պահպանել անվտանգ միջավայր։
Այս ցուցանիշով Վրաստանը գերազանցում է Մեծ Յոթնյակի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ երկրներին, այդ թվում՝ ԱՄՆ-ին, Կանադային, Ճապոնիային, Գերմանիային, Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային, Իտալիային, Լատվիային, Լիտվային, Բելգիային, Նիդեռլանդներին, Շվեդիային և այլոց։
Վերջին տասը տարիներին հրապարակված «Գլոբալ ահաբեկչության ինդեքսի» համաձայն՝ Վրաստանը ահաբեկչության դեմ պայքարում զգալի առաջընթաց է գրանցել։
Այս ժամանակահատվածում Վրաստանը բարելավել է իր ընդհանուր ցուցանիշը 1.933 միավորով և զբաղեցրել է ամենաբարձր դիրքը զեկույցում։
Երկիրը վերջին տարիներին հաջողությամբ պահպանում է ահաբեկչության զրոյական ազդեցության ցուցանիշը», – ասված է ՊԱԾ-ի հայտարարության մեջ։