Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Անրի Օխանաշվիլին հանդիպել է Վրաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆայիգ Գուլիևին
Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Անրի Օխանաշվիլին հանդիպել է Վրաստանում Ադրբեջանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆայգ Գուլիևին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Պետական անվտանգության ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Իրակլի Բերաիան։
Կողմերը քննարկել են Վրաստանի և Ադրբեջանի միջև անվտանգության ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունները։
Քննարկվել է նաև տարածաշրջանի անվտանգության իրավիճակը, ինչպես նաև երկու երկրների առջև կանգնած սպառնալիքներն ու մարտահրավերները։
Անրի Օխանաշվիլին և Ֆայիգ Գուլիևը հանդիպման ընթացքում ընդգծել են երկու երկրների անվտանգության ծառայությունների միջև գոյություն ունեցող ամուր համագործակցության կարևորությունը։
Ադրբեջանի դեսպանը շնորհավորել է պետական անվտանգության ծառայության ղեկավարին պաշտոնի ստանձման կապակցությամբ և հաջողություն մաղթել ապագա աշխատանքում։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը։