Վրաստանի պետական սահմանային անցակետերում գործարկվել է դեմքի ճանաչման հատուկ համակարգ
2023 թվականի հոկտեմբերի 1-ից Վրաստանի պետական սահմանը հատելիս սահմանային հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ներդրվել է դեմքի ճանաչման էլեկտրոնային հատուկ ծրագիր։ Այս մասին տեղեկություն է տարածում ՆԳՆ-ն։
Ըստ ՆԳՆ-ի՝ նշված համակարգը թույլ կտա սահմանապահ-հսկիչներին տվյալների ավտոմատացված մշակման միջոցով ակնթարթորեն և հուսալիորեն բացահայտել հետախուզվող, արտաքսված, արգելված կամ այլ օրինախախտ անձանց Վրաստանի սահմանը հատելիս։
«Նշված համակարգի արդյունավետ գործունեությունը էապես կնպաստի պետական և հասարակական անվտանգության պաշտպանությանը։
Բացի այդ, դեմքի ճանաչման հատուկ էլեկտրոնային ծրագրի գործարկումը երաշխավորում է, որ Վրաստանը կատարում է տարբեր միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները, այդ թվում՝ Եվրամիության/Շենգեն գոտու երկրների հետ առանց վիզայի ճանապարհորդության գործընթացի ավելի լավ կառավարում։
Դեմքի ճանաչման հատուկ ծրագրերը հաջողությամբ կիրառվում են եվրոպական մի շարք երկրներում և հանդիսանում են անօրինական միգրացիայի դեմ պայքարի արդյունավետ միջոց»,- նշվում է տեղեկատվության մեջ։