Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավարը, առաջին տեղակալի հետ միասին, հանդիպում է անցկացրել Ժնևի միջազգային քննարկումների համանախագահների հետ
Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Գեկա Գելաձեն, առաջին տեղակալ Լաշա Մաղրաձեի հետ միասին, հանդիպում է անցկացրել Ժնևի միջազգային քննարկումների համանախագահներ Մագդալենա Գրոնոյի, Մոհամեդ Խալեդ Խիարիսի և Քրիստոֆ Շպետի հետ։
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են օկուպացված տարածքներում և օկուպացիոն գծի երկայնքով ստեղծված իրավիճակը և անվտանգության ոլորտում առկա մարտահրավերները։ Հատուկ ուշադրություն է դարձվել Վրաստանի օկուպացված տարածքներում անօրինական կերպով ձերբակալված անձանց ազատ արձակման հարցին։ Ուշադրություն է դարձվել օկուպացիոն գծի երկայնքով դիտարկվող անօրինական, այսպես կոչված, սահմանազատման գործընթացին և դրա հետևանքներին։
Նշվել է գործող բանակցային ձևաչափերի, մասնավորապես՝ Ժնևի միջազգային քննարկումների և միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի ներուժի արդյունավետ օգտագործման և ամրապնդման անհրաժեշտությունը։
Շեշտադրվել է Եվրամիության մոնիթորինգային առաքելության օկուպացված տարածքներ անսահմանափակ մուտքի կարևորությունը։
Տեղեկատվությունը հրապարակել է Պետական անվտանգության ծառայությունը։