Վրաստանի պատվավոր հյուպատոսները ծանոթացել են երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին
Վրաստանի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրումը, բարեկամ պետությունների հետ ռազմավարական գործընկերության զարգացումը, ապաօկուպացիայի և խաղաղության քաղաքականությունը եղել են Պատվավոր հյուպատոսների համաժողովի աշխատանքային նիստերից մեկի հիմնական հարցերը, որոնք վերաբերում էին արտաքին քաղաքականության առաջնահերթություններին։
Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն, հատուկ ուշադրություն է դարձվել արտաքին քաղաքական առաջնահերթությունների իրականացման գործընթացում պատվավոր հյուպատոսների ակտիվ ներգրավվածության կարևորությանը։
«Միջոցառման մասնակիցները ևս մեկ անգամ հաստատեցին երկրի ամուր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև եվրոպական և եվրատլանտյան ինտեգրմանը։ Միջոցառմանը վերստին նշվեց Եվրամիության կողմից Վրաստանին եվրոպական հեռանկար տալու կարևորությունը և եվրոպական ընտանիքի արժանի անդամ դառնալու երկրի հաստատակամ ընտրությունը, որը սահմանվում է Վրաստանի Սահմանադրությամբ։
Արտաքին քաղաքականությանը նվիրված պանելում քննարկումը շոշափեց Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներում տիրող ծանր հումանիտար իրավիճակը և ևս մեկ անգամ նշվեց Վրաստանի խաղաղության քաղաքականության կարևորությունը։
Հիշեցնենք, որ առաջին անգամ Վրաստանի արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպվել էր «Վրաստանի պատվավոր հյուպատոսների համաժողով՝ համագործակցություն հանուն ամուր գործընկերության»։ Համաժողովին մասնակցել են 50 երկրների պատվավոր հյուպատոսներ»,- ասված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության մեջ։