Վրաստանի պատրիարքարանը տարածել է հայտարարություն մայիսի 17-ի կապակցությամբ
Վրաստանի Պատրիարքարանը հայտարարություն է տարածել մայիսի 17-ի կապակցությամբ։
Հայտարարության համաձայն՝ Քաշուեթիի Սուրբ Գեորգի եկեղեցում ժամը 14:00-ին կկատարվի պարակլիսյան աղոթք, որից հետո կմեկնարկի տոնական երթ դեպի Սուրբ Երրորդության անվան պատրիարքական տաճար։
«Ինչպես հայտնի է, ողջ Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք, Մցխեթա-Թբիլիսիի արքեպիսկոպոս և Բիճվինթայի ու Ծխում-Աբխազիայի մետրոպոլիտ Իլիա II-ի աղոթքով և օրհնությամբ, 2014 թվականից մայիսի 17-ը հայտարարվել է Ընտանիքի սրբության և Ծնողների հարգանքի օր։
Այս տարվա մայիսի 17-ին՝ ժամը 13:00-ին, Մցխեթա-Թբիլիսիի թեմի (ինչպես նաև Ռուսթավիից) հոգևորականներն ու համայնքի անդամները կհավաքվեն Քաշուեթիի Սուրբ Գեորգի եկեղեցում, որտեղ ժամը 14:00-ին կմատուցվի պարակլիս և կսկսվի տոնական երթ դեպի Սուրբ Երրորդության անվան պատրիարքական տաճար։
Տաճարների առաջնորդներին պատրիարքական աթոռի տեղապահ, Սենակի և Չխորոցքուի մետրոպոլիտ Շիո Մուջիրիի աղոթքով և օրհնությամբ հանձնարարվել է համայնքի հետ միասին մասնակցել աղոթքով երթին», – նշվում է Պատրիարքարանի հայտարարության մեջ։