Վրաստանի պատրիարքարանը հրապարակել է մայիսի 17-ի միջոցառումների ժամանակացույցը
Վրաստանի պատրիարքարանը հրապարակել է մայիսի 17-ի միջոցառումների ժամանակացույցը

Վրաստանի պատրիարքարանը հրապարակել է մայիսի 17-ի միջոցառումների ժամանակացույցը:

Ինչպես նշված է պատրիարքարանի հայտարարությունում, 10:00-ից Քաշուեթիի տաճարում սկսվելու է տոնական պատարագը: 11:30-ից ֆիլհարմոնիայի մոտ են հավաքվելու ազգանունների ներկայացուցիչները:

Նրանց տեղեկությամբ, 12:00-ին Վարդերի հրապարակից սկսվելու է Ածղուրիի Աստվածածնի սրբապատկերով երթը: 12:00-ից զուգահեռաբար, պատարագի ավարտին Քաշուեթիի մոտ օրհնվելու են բազմազավակ ընտանիքները:

Ինչպես հայտարարում են պատրիարքարանում, 13:00-ից Քաշուեթիի հավատացյալները միանալու են Վարդերի հրապարակի երթի մասնակիցներին և միասին շարժվելու դեպի Սամեբայի աթոռանիստ տաճար, որտեղ 14:00-ին նրանց կդիմավորի Իլիա Երկրորդը: