Վրաստանի պատրիարքարանը հայտարարություն է տարածել
Վրաստանի պատրիարքարանը հայտարարություն է տարածել

Վրաստանի պատրիարքարանը հայտարարություն է տարածել. Ինչպես նշվում է հայտարարության մեջ, Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի գահակալության և ծննդյան տարեդարձի հետ կապված միջոցառումները կանցկացվեն սահմանափակ կարգով։

«Հաշվի առնելով Ուկրաինայում և աշխարհում տիրող ծանր իրավիճակը՝ կապված Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքի գահակալության և ծննդյան տարեդարձերի հետ, Վեհափառ Հայրապետի օրհնությամբ միջոցառումները կանցկացվեն սահմանափակ կարգով։

Բացի այդ, չի նախատեսվում հրավիրել եկեղեցիների առաջնորդներին, նրանց ներկայացուցիչներին կամ աշխարհականներին»,- ասվում է Պատրիարքարանի հայտարարության մեջ։