Վրաստանի պատրիարքարանը՝ անջատողականության խրախուսման մասին
Վրաստանի պատրիարքարանը՝ անջատողականության խրախուսման մասին

Վրաստանի պատրիարքարանի հասարակության հետ կապերի ծառայությունը մեկնաբանություն է անում տարածված տեղեկության շուրջ, որ Ռուսաստանի եկեղեցու առաջնորդ Կիրիլլը Աբխազիայի «նախագահ» Ռաուլ Խաջիմբային շնորհավորել է «ընտրություններում» հաղթելու առթիվ:

Ինչպես հայտարարում է պատրիարքարանի հասարակության հետ կապերի ծառայությունը, Ռուսաստանի պատրիարք Կիրիլլի գործողությունն անհասկանալի է և ընկալվում է որպես անջատողականության խրախուսում, որը խոչընդոտ է վրացիների և աբխազների միջև խաղաղարար հարաբերությունների ձգտման ճանապարհին:

«Հույս ենք հայտնում, որ Ռուսաստանի եկեղեցին հարգալից կվերաբերի Վրաստանի տարածքային աբողջականության հարցին  և կնպաստի Վրաստանի և Ռուսաստանի, վրացիների և աբխազների, վրացիների և օսերի միջև հարաբերությունների կարգավորմանը»,- հայտարարում են Վրաստանի պատրիարքարանում: