Վրաստանի պատրիարքարան. Նախատեսվում է վարկաբեկման նոր ալիք, որում ներքաշված կլինեն նաև հոգևորական անձինք
Վրաստանի պատրիարքարանը տարածել է հատուկ հայտարարություն և հայտարարել, որ գոյություն ունեցող տեղեկությամբ, նախատեսվում է վարկաբեկման նոր ալիք, որը հնարավոր է կապված լինի բարձր հիերարխիայի անձանց հետ:
«Մեր տեղեկությամբ, նախատեսվում է վարկաբեկման նոր ալիք և բացառված չէ, որ կեղտոտ քարոզարշավ իրականացվի բարձր հիերարխիայի նկատմամբ և դրանում ներքաշված լինեն նաև հոգևորական անձինք»,- ասվում է հայտարարության մեջ:
Հայտարարությունում նշված է, որ որոշ ուժերի համար անընդունելի է եկեղեցու և կաթողիկոս-պատրիարքի բարձր հեղինակությունը և վարկանիշը: