Վրաստանի պատմությունում առաջին անգամ, Վրաստանի նախագահը անձամբ զրուցել է Հարավային Կորեայի նախագահի հետ. Սալոմե Զուրաբիշվիլի
Վրաստանի պատմությունում առաջին անգամ, Վրաստանի նախագահը անձամբ զրուցել է Հարավային Կորեայի նախագահի հետ. Սալոմե Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլի հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կորեայի առաջնորդ՝ Մուն Ջե Ինի հետ: Սա առաջին դեպքն է, երբ Վրաստանի նախագահը անձամբ զրուցել է Հարավային Կորեայի առաջնորդի հետ: Այս մասին լրատվությունը իր Թվիթերում հրապարակել է Սալոմե Զուրաբիշվիլին:

«Պատրաստ ենք առաջ գնալ և կոնկրետ քայլեր ձեռնարկել Հարավային Կորեայի հետ ազատ առևտրի համար, ինչպես նաև համագործակցել զբոսաշրջության ոլորտում և այլ ուղղություններով համավարակի ավարտից հետո»,- գրում է Սալոմե Զուրաբիշվիլին: