2018 թ. առաջին եռամսյակի տվյալներով, նախորդ տարվա հետ համեմատ, Վրաստանի պաշտպանված տարածքներ այցելուների քանակը աճել է 39 տոկոսով և կազմել 55 490:
Պաշտպանված տարածքների գործակալության լրատվությամբ, այցելուների մեծամասնությունը՝ 56 տոկոսը Վրաստանի քաղաքացիներն են, իսկ 44 տոկոսը արտասահմանցի զբոսաշրջիկները: Վրաց այցելուների քանակը աճել է 16 տոկոսով, իսկ արտասահմանցիների քանակը 88 տոկոսով:
Պաշտպանված տարածքներ ամենից շատ այցելել են Գերմանիայի, Իսրաելի, ԱՄԷ-ի, Հնդկաստանի և Ռուսաստանի քաղաքացիները: 2018 թվականի երեք ամսվա տվյալներով, ամենից շատ այցելու է գրանցվել Թբիլիսիի ազգային այգում, Պրոմեթեվսի քարանձավում, Ղազբեգիի ազգային այգում, Բորջոմի-Խարագաուլի ազգային այգում և Սաթափլիայում:
Դրա հետ մեկտեղ, այցելուների քանակը կրկնապատկվել է՝ Մաճախելայի, Կինտրիշիի և Ջավախեթիի ազգային այգիներում:
Հեղինակ -
Edgar Barsegyan