Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատարը հանդիպել է իր գերմանացի գործընկերոջ հետ
Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատարը հանդիպել է իր գերմանացի գործընկերոջ հետ

Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մաթիաշվիլին հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության զինված ուժերի գլխավոր տեսուչ, գեներալ Էբերհարդ Ցորնի հետ:

Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, վրացի և գերմանացի գործընկերների միջև հանդիպումը կայացել է Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ոչ պաշտոնական պայմաններում:

Կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության հարցեր: Նրանք շեշտը դրել են ՆԱՏՕ-ի գլխավորած «Կայուն աջակցություն» առաքելության ավարտի և Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունից զորքերի դուրսբերման վրա և միմյան աջակցություն խոստացել այս կապակցությամբ:

Հանդիպմանը մասնակցում էին Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Իրակլի Ճիճիինաձեն և Գերմանիայի Դաշնային Հանրապետության պաշտպանության կցորդ, փոխգնդապետ Լարս Ուկերվիցը: