Վրաստանի պաշտպանության ուժերը շարունակում են համալրվել ՆԱՏՕ-ի չափանիշների ժամանակակից զենքով
Վրաստանի պաշտպանության ուժերը շարունակում են համալրվել ՆԱՏՕ-ի չափանիշների ժամանակակից զենքով

Պաշտպանության նախարարը Վրաստանի խորհրդարանում ներկայացնելով պաշտպանական կարևոր բարեփոխումների և ընթացիկ նախագծերի մասին զեկույցը խոսել է ՆԱՏՕ-ի հետ համատեղելիության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։

Խոսելով 2020 թվականի գնումների մասին՝ նախարարն ասաց. «Գնումները կատարվել են ԱՄՆ-ի կողմից Վրաստանի կառավարությանը հատկացված չծախսված միջոցներից՝ 2006-2007 թվականներին Իրաքում խաղաղության և անվտանգության պահպանման և վերականգնման գործողություններին Վրաստանի պաշտպանության ուժերի մասնակցության համար, որը կազմում է 22 միլիոն դոլլար: Այս օրինակը հստակ ցույց է տալիս մեր թիմի արդյունավետությունը»։

Ելույթ ունենալով «Նախարարի ժամ» ձևաչափով, Ջուանշեր Բուրճուլաձեն խոսել է նաև Վրաստանի պաշտպանության բանակը ՆԱՏՕ-ի ստանդարտների այլ ժամանակակից զինատեսակներով զինելու մասին՝ նշելով, որ այս փուլում մանևրային բրիգադները շարունակում են արտաքին ֆինանսավորմամբ համալրվել տարբեր զինատեսակներով:

Նախարարը հայտարարեց նաև ՆԱՏՕ-ի ստանդարտների G4 արտադրության գործընթացի մեկնարկի մասին։ «Այս փուլում ձեռնարկությունն աշխատում է թեստային ռեժիմով և արդեն փորձարկվում է տարբեր մեթոդներով պատրաստված նմուշների 5 միավոր,- ասել է Ջուանշեր Բուրճուլաձեն: