Հունիսի 25-ին Վրաստանի պաշտպանության ուժերը նշում են Սերժանտների կորպուսի օրը։ Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հանդիսավոր միջոցառումն անցկացվել է Դիդգորիի հուշահամալիրում։ Վրաստանի պաշտպանության բանակի բարձրագույն անձնակազմը շնորհավորել է ՊԲ սերժանտների անձնակազմին մասնագիտական օրվա կապակցությամբ։
Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մաթիաշվիլին և ՊԲ գլխավոր սերժանտ Գիորգի Գոգոճուրին ընդգծել են ՊԲ-ում սերժանտի դերի կարևորությունը և խոսել սերժանտական կորպուսի զարգացման ապագա հեռանկարների մասին։ Նրանք շնորհակալություն են հայտնել սերժանտներին պաշտպանության բանակի կառուցման գործում ներդրած ավանդի, պրոֆեսիոնալիզմի և նվիրումի համար և մաղթել հաջողություն։ Միջոցառմանը ներկա են եղել պաշտպանության փոխնախարար Գրիգոլ Գիորգաձեն և նախարարության ներկայացուցիչներ։
Այսօր Դիդգորիի հուշահամալիրում կայացել է Գիորգի Անծուխելիձեի անվան սերժանտների ակադեմիայի լավագույն սերժանտների և խմբի ղեկավարի դասընթացների ավարտական արարողությունը։