Վրաստանի պաշտպանության նախարարությունը տարածել է հայտարարություն

13:53, 15.03.2024

Վրաստանի պաշտպանության նախարարությունը Դավիթ Խիդաշելիի վերաբերյալ հայտարարություն է տարածել:

Ինչպես նշվում է գործակալության հաղորդագրության մեջ, նախարարությունը, հանրությանը ամբողջական տեղեկատվություն տրամադրելու նպատակով, պարզաբանում է մամուլում տարածված տեղեկությունը՝ ՊՆ-ում պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Խիդաշելիի աշխատանքի վերաբերյալ։

«2020 թվականից մինչև 2024 թվականի փետրվարի 9-ը Դավիթ Խիդաշելին աշխատել է ՊՆ-ում որպես խորհրդական։ Ներկայիս պաշտպանության նախարարի լիազորությունների կասեցումից հետո, օրենսդրության համաձայն, «Քաղաքացիական ծառայության մասին» Վրաստանի օրենքի 81-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն Դավիթ Խիդաշելիի վարչական պայմանագիրը լուծարվել է և այդ ժամանակվանից նա այլևս չի աշխատում Հ ՊՆ-ում։ Բացի այդ, Դավիթ Խիդաշելին պաշտպանության նախարարությունում աշխատելու ընթացքում պետական ​​գաղտնիքների հասանելիություն չի ունեցել»,- ասված է ՊՆ հայտարարության մեջ։

Նմանատիպ