Վրաստանի պաշտպանության նախարարության և Թուրքիայի Աջիբադեմի միջազգային հիվանդանոցի միջև հուշագիր է ստորագրվել
Վրաստանի պաշտպանության նախարարության և թուրքական Acibadem Saglik Hizmetleri ve Tic A.S. միջազգային հոսպիտալի միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր:
Պաշտոնական փաստաթուղթը պաշտպանության նախարարությունում ստորագրել են պաշտպանության փոխնախարար Գիորգի Բուբունաուրին եւ Թուրքիայի միջազգային հիվանդանոցի գլխավոր տնօրենի տեղակալ Ռասիմ Թոփուզը։
Վրաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն՝ փոխհամագործակցության հուշագիրը նպատակ ունի բարձրակարգ ծառայություններ մատուցել պաշտպանության նախարարության զինվորականներին և քաղաքացիական անձանց։
Բացի այդ, համագործակցությունը նախատեսում է նաև Գիորգի Աբրամիշվիլիի անվան զինվորական հոսպիտալի և առողջապահական անձնակազմի կարճաժամկետ դասընթացների կազմակերպում, գիտելիքների և փորձի փոխանակում։
Նախարարությունից հայտնում են, որ հուշագրի շրջանակներում նախատեսվում է համատեղ նախագծեր մշակել։