Վրաստանի պաշտպանության նախարարության և լեհական ընկերության միջև ստորագրվել է զենիթահրթիռային համալիրի գնման պայմանագիր
Վրաստանի պաշտպանության նախարարության և լեհական ընկերության միջև ստորագրվել է զենիթահրթիռային համալիրի գնման պայմանագիր

Վրաստանի պաշտպանության նախարարության և լեհական ընկերության միջև ստորագրվել է զենիթահրթիռային համալիրի գնման պայմանագիր։ Այս մասին տեղեկություն է տարածում Պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ Վրաստանի պաշտպանության փոխնախարար Գիորգի Խաինդրավան հանդիպել է լեհական MESKO S.A ընկերության ներկայացուցիչների հետ։

Նրանց տվյալներով՝ զրույցի ընթացքում շոշափվել է Վրաստանում ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխանող ժամանակակից սպառազինությունների ներդրման կարևորությունը, ինչը կօգնի ամրապնդել երկրի պաշտպանունակությունը։

«Կողմերը քննարկել են նաև պաշտպանության նախարարության և լեհական ընկերության միջև համագործակցության ծրագրերը։ Ավելի ուշ պայմանագիր է ստորագրվել լեհական արտադրության զենիթահրթիռային համալիրի գնման վերաբերյալ։ Այս փաստաթուղթը պատրաստվել է Վրաստանի Պաշտպանության ուժերի զարգացման ծրագրի շրջանակներում»,- նշվում է Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։