Վրաստանի պաշտպանության նախարարը զրուցել է իր ադրբեջանցի գործընկերոջ հետ
Վրաստանի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ։
Վրաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Չիքովանին մտահոգություն է հայտնել Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում անօդաչու թռչող սարքի հարձակման կապակցությամբ, որի հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիներ։
«Կողմերը քննարկել են Ադրբեջանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերությունը, տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և անվտանգության հարցերը։
Նախարարները քննարկել են նաև երկկողմ ռազմական համագործակցության զարգացումը», – ասվում է պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։