Վրաստանի պաշտպանության նախարարը ճանաչողական հանդիպում է ունեցել ԱՄՆ դեսպանի ժամանակավոր պաշտոնակատարի հետ

21:04, 14.08.2026
Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանին ճանաչողական հանդիպում է ունեցել Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Էմի Դիասի հետ։
Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են Վրաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները և պաշտպանության ոլորտում համագործակցության հարցերը։
Հանդիպմանը ներկա են եղել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Պաատա Պատիաշվիլին և ԱՄՆ-ի պաշտպանական հարցերով ատաշե, գնդապետ Ջոնաթան Ադամսը։

Նմանատիպ