Վրաստանի պաշտպանության նախարարը մասնակցել է «Շումանի անվտանգության և պաշտպանության» վեհաժողովին
Վրաստանի պաշտպանության նախարարը մասնակցել է «Շումանի անվտանգության և պաշտպանության» վեհաժողովին

Վրաստանի պաշտպանության նախարարն այցելել է Բելգիայի Թագավորություն։ Իրակլի Չիքովանին Բրյուսելում մասնակցել է «Շումանի անվտանգության և պաշտպանության» համաժողովին։

Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ միջազգային գործընկերները լիագումար նիստի և կլոր սեղանի ձևաչափերում քննարկել են անվտանգության ընդհանուր մարտահրավերները և դրանց արձագանքելու ուղիները։

«Միջազգային միջոցառումն անցկացվել է երկրորդ անգամ՝ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեֆ Բորելի նախաձեռնությամբ։ Դրան մասնակցում էին Եվրամիության անդամ և ավելի քան 60 գործընկեր երկրների քաղաքական գործիչներ, որոշումներ կայացնողներ, բարձրաստիճան զինվորականներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, առաջատար վերլուծական կենտրոնների և ակադեմիայի ներկայացուցիչներ:

Համաժողովի նպատակն է մասնակիցներին քննարկել միջազգային համագործակցության հարցեր՝ առկա սպառնալիքներին և մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու, համաշխարհային խաղաղության ամրապնդման և միջազգային կանոնների հիման վրա կարգուկանոնի պաշտպանությանը նպաստելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում։