Վրաստանի պաշտպանության նախարարը հյուրընկալում է իր ուկրաինացի գործընկերոջը
Վրաստանի պաշտպանության նախարարը հյուրընկալում է իր ուկրաինացի գործընկերոջը

Ուկրաինայի պաշտպանության նախարար, Անդրեյ Տարանը ժամանել է Վրաստան, մասնակցելու Անկախության օրվան նվիրված միջոցառմանը: Մինչ տոնական միջոցառմանը մասնակցելը, Պաշտպանության նախարարությունում նրան հյուրընկալել է Վրաստանի պաշտպանության նախարար, Ջուանշեր Բուրճուլաձեին:

Երկկողմ հանդիպման ընթացքում կողմերը ընդգծել են Վրաստանի ու Ուկրաինայի միջև երկարամյա բարեկամությունը, ռազմավարական գործընկերությունն ու հաջող համագործակցությունը: Ջուանշեր Բուրճուլաձեն և Անդրի Տարանը վերահաստատեցին իրենց լիակատար աջակցությունը, երկու երկրների ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև հաստատեցին եվրատլանտյան ինտեգրման ճանապարհին միմյանց նկատմամբ անխախտ աջակցությունը և ընդգծեցին հակամարտությունների խաղաղ կարգավորման կարևորությունը:

Երկկողմ հանդիպման ընթացքում գործընկերները քննարկեցին այլ կարևոր հարցեր, ինչպիսիք են Սև ծովի և տարածաշրջանի անվտանգությունը, պաշտպանական կարողությունների զարգացումը, ՆԱՏՕ-ի հետ համատեղելիության բարձրացումը, ռազմական կրթության և բժշկության ոլորտում համագործակցությունը:

Հանդիպման ավարտին նախարարները ստորագրել են, Վրաստանի և Ուկրաինայի պաշտպանության նախարարությունների միջև 2021 թվականի երկկողմ համագործակցության ծրագիրը: Ըստ ծրագրի, վրացական և ուկրաինական կողմերը միմյանց կփոխանակեն կուտակված փորձը տարբեր ոլորտներում:

Մայիսի 26-ին, ազգային տոնին նվիրված միջոցառումներից բացի, Ուկրաինայի պաշտպանության նախարարը կայցելի Ծերովանիի Մարո Մաղաշվիլիի անվան զինծառայողների վերականգնողական կենտրոն: