Վրաստանի պաշտպանության նախարարը հանդիպել է Ճապոնիայի դեսպանի հետ
Վրաստանի պաշտպանության նախարարը հանդիպել է Ճապոնիայի դեսպանի հետ

Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն հանդիպել է Վրաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին:

Պաշտպանության նախարարության փոխանցմամբ, նախարարը շնորհավորել է Իմամուրա Աքիրային՝ դեսպան նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել աշխատանքում: Ջուանշեր Բուրճուլաձեն շնորհակալություն հայտնեց Ճապոնիայի դիվանագետին՝ Ճապոնիայից ցուցաբերած քաղաքական և գործնական աջակցության համար և հույս հայտնեց, որ պաշտպանության ոլորտում երկու երկրների համագործակցությունն էլ ավելի կզարգանա:

Պաշտպանության նախարարությունում հանդիպմանը մասնակցում էր Ճապոնիայի դեսպանության առաջին քարտուղար Իմանիշի Տակաոն: