Վրաստանի պաշտպանության նախարարը հանդիպել է Չինաստանի նորանշանակ դեսպանին
Վրաստանի պաշտպանության նախարարը հանդիպել է Չինաստանի նորանշանակ դեսպանին

Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն հյուրընկալել է Վրաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Չոու Ցյենին։

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ներածական հանդիպմանը ՊՆ ղեկավարը նորանշանակ դեսպանին մաղթել է հաջողություն և հույս հայտնել, որ Վրաստանի և Չինաստանի միջև արդյունավետ համագործակցությունը կշարունակվի նաև ապագայում։

Հանդիպմանը քննարկվել են մինչև կորոնավիրուսի համաճարակը պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության վերականգնման և զարգացման հարցեր։ Ուշադրություն է դարձվել ռազմական կրթության ոլորտում համագործակցության հեռանկարներին։ Զրույցն անդրադարձել է նաև տարածաշրջանում ընթացող գործընթացներին»,- նշվում է ՊՆ տեղեկատվության մեջ։

Նրանց տվյալներով՝ Չինաստանի դեսպանը ևս մեկ անգամ իր աջակցությունն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։