Վրաստանի պաշտպանության նախարարը հանդիպել է ամերիկացի կոնգրեսականների հետ
Վրաստանի պաշտպանության նախարարը հանդիպել է ամերիկացի կոնգրեսականների հետ

Վրաստանի պաշտպանության նախարարը հանդիպել է ամերիկացի կոնգրեսականների հետ։ Իրակլի Չիքովանին պաշտպանության նախարարությունում հյուրընկալել է սենատոր Ջին Շահինին, կոնգրեսական Մայք Թերներին և պատվիրակության անդամներին։

Վրաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն՝ հանդիպմանը կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր և առկա մարտահրավերները։

Զրույցն անդրադարձել է Վրաստանի և ԱՄՆ-ի միջև պաշտպանական համագործակցության արդի հարցերին։ Նշվել է Վրաստանի պաշտպանության ուժերի նշանակալի ներդրումը համաշխարհային անվտանգության ապահովման գործում։

Պաշտպանության նախարարությունում կայացած հանդիպմանը մասնակցել են Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դանիգանը և ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներ։