Վրաստանի պաշտպանության նախարարը հանդիպել է Ադրբեջանի դեսպանի և պաշտպանական կցորդի հետ
Վրաստանի պաշտպանության նախարարը հանդիպել է Ադրբեջանի դեսպանի և պաշտպանական կցորդի հետ

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին հանդիպել է Վրաստանում Ադրբեջանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաիգ Գուլիևի հետ։

Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ճանաչողական հանդիպմանը կողմերը քննարկել են երկու երկրների ռազմավարական գործընկերության և բարիդրացիական հարաբերությունների կարևորությունը։

«Պաշտպանության նախարարը ևս մեկ անգամ հաստատել է Վրաստանի պատրաստակամությունը՝ նպաստելու Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործընթացին։ Ընդգծվել է նաև բարձր մակարդակի այցելությունների դրական դինամիկան։

Հանդիպմանը քննարկվել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները։ Ուշադրություն է դարձվել միջազգային դասընթացներին համատեղ մասնակցության և ռազմական կրթության ուղղությամբ համագործակցության հարցերին։

Հանդիպմանը ներկա է եղել Վրաստանում Ադրբեջանի Հանրապետության պաշտպանական կցորդ, գնդապետ Ֆուադ Իբրահիմովը»,- նշվում է ՊՆ հաղորդագրության մեջ։