Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին հանդիպել է իր թուրք գործընկերոջ հետ
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին հանդիպել է իր թուրք գործընկերոջ հետ

 

Վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորությամբ Վրաստանի կառավարական պատվիրակությունը պաշտոնական այցով հանդիպումներ է ունեցել: Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ այցի շրջանակներում Իրակլի Չիկովանին հանդիպել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ։

Իրակլի Չիկովանին շնորհակալություն է հայտնել Թուրքիային քաղաքական և գործնական աջակցության համար։

«Կողմերը ընդգծել են ռազմավարական գործընկերության և բարձր մակարդակի հանդիպումների կարևորությունը։ Անդրադարձել են եռակողմ և երկկողմ ձևաչափերով համագործակցության հարցերին։ Նախարարը ևս մեկ անգամ պատրաստակամություն է հայտնել այս տարի Վրաստանում անցկացնել Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան պաշտպանության նախարարների հանդիպում ։ Ուշադրություն է դարձվել երկկողմ համագործակցության մի շարք ուղղությունների, այդ թվում՝ ռազմակրթական հնարավորությունների, ֆինանսական և նյութատեխնիկական օգնության, միջազգային վարժանքներին համատեղ մասնակցության վրա։ Նշվել է Թուրքիայի ներդրումը ՆԱՏՕ-Վրաստան էական փաթեթային նախաձեռնությունների իրականացման գործում: