Վրաստանի պաշտոնական պատվիրակությունը՝ Հռոմի Պապի հուղարկավորության արարողությանը
Վատիկանում սկսվել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողությունը, որտեղ, աշխարհի այլ երկրների կառավարության ներկայացուցիչների հետ միասին, ներկա է նաև Վրաստանի պաշտոնական պատվիրակությունը։
Վրաստանի նախագահի՝ Միխեիլ Կավելաշվիլու հետ պատվիրակության կազմում են՝ Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին, նախագահի վարչակազմի ղեկավար Քեթևան Կվինիկաձեն, Զուգդիդիի և Ցաիշիի թեմի առաջնորդ, Վրաստանի պատրիարքարանի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար մետրոպոլիտ Գերասիմը, ինչպես նաև Թբիլիսիի հոգևոր ակադեմիայի և սեմինարիայի ռեկտոր, Սիոնի մայր տաճարի առաջնորդի տեղակալ Գեորգի Զվիադաձեն։
Իտալիայում Պապի հուղարկավորությանը մասնակցելու համար ժամանել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, և հնարավոր է, որ նրանց միջև բանակցություններ կայանան։
Հռոմի Պապի հուղարկավորության արարողությանը ներկա են նաև Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան, Միացյալ Թագավորության վարչապետ Կիր Ստարմերը և արքայազն Ուիլյամը, Իսպանիայի թագավոր Ֆելիպեն։
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը մահացել է ապրիլի 21-ին։