Վրաստանի ոստիկանությունը ինքնամեկուսացման կարգը խախտելու համար բռնի կերպով կարանտին է տեղափոխել ևս 39 մարդու, ընդհանուր տեղափոխվել է 180 անձ
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ինքնամեկուսացման կարգը խախտելու համար բռնի կերպով կարանտին է տեղափոխել ևս 39 մարդու:
Գերատեսչության տեղեկությամբ, Իմերեթիի, Սամեգրելոյի, Կախեթիի, Քվեմո Քարթլիի, Շիդա Քարթլիի, Սամցխե-Ջավախեթիի, Գուրիայի և Աջարիայի շրջաններում բոլոր քաղաքացիները, ովքեր խախտել են ինքնամեկուսացման կարգը, բռնի կերպով տեղափոխվել են կարանտինային գոտի:
Ինքնամեկուսացման կարգը խախտելու համար 180 մարդ բռնի կերպով տեղափոխվել է կարանտինային գոտի:
ՆԳՆ-ում հայտարարում են, որ Վրաստանի տարածքում գտնվող ցանկացած անձ պարտավոր է ենթարկվել հասարակական առողջության ոլորտում գործող Վրաստանի օրեսնդրության պահանջներին: