Վրաստանի ոստիկանության ուժերի կողմից անցկացված միջոցառումների արդյունքում, խորհրդարանի մուտքերն ազատ են

Ոստիկանության ուժերի կողմից անցկացված միջոցառումների արդյունքում, օրենսդրական մարմնի մուտքերն ազատ են,- այս մասին ասվում է Վրաստանի ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

«Ցույցի մասնակիցները նշված ժամկետում չեն ազատել օրենսդրական մարմնի իրենց կողմից արգելափակված մուտքերը: Համապատասխանաբար, ցույցը հատել է հավաքի և արտահայտման ազատության օրենքով սահմանված շրջանակները, մասնավորապես, խախտվել է «Հավաքի և ցույցերի մասին» Վրաստանի օրենքը, որն արգելում է օրենսդրական մարմնի մուտքերի արգելափակումը, ինչպես նաև՝ ճանապարհի երթևեկելի մասի փակումը, եթե նշված անհրաժեշտությունը պայմանավորված չէ հավաքի մասնակիցների քանակով:

Ներքին գործերի նախարարության ոստիկանական ուժերի կողմից անցկացված միջոցառումների արդյունքում օրենսդրական մարմնի մուտքերն ազատ են»,- ասվում է հայտարարությունում:

Խորհրդարանի շենքի մոտ ընթացող բողոքի ցույցին վարչական իրավախախտումների օրենսգրքի 173-րդ (իրավապահ մարմնի աշխատակցի օրինական պահանջին անհնազանդություն) և 166-րդ (խուլիգանություն) հոդվածներով հաշվի առնված իրավախախտումների համար ձերբակալվել էր 28 անձ:

Տուժել էր երեք քաղաքացի: