Վրաստանի որոշ շրջաններում նոյեմբերից 3-ից 5-ը սպասվում է տեղումներով եղանակ
Վրաստանի որոշ շրջաններում նոյեմբերից 3-ից 5-ը սպասվում է տեղումներով եղանակ

Միջավայրի ազգային գործակալության փոխանցմամբ, նոյեմբերի 3-ից 5-ը Վրաստանի որոշ շրջաններում կպահպանվի տեղումներով եղանակ: Նոյեմբերի 3-ից 5-ը Արևմտյան Վրաստանի իջվածքում օդի ջերմաստիճանը կլինի +20, +25, իսկ Արևելյան Վրաստանում՝ +16, +21:

Օդերևութաբանների կանխատեսմամբ, նոյեմբերի 6-ից Վրաստանում սպասվում է համեմատար սառը և խոնավ օդի զանգվածների տարածում, անձրև, որոշ տեղերում ուժգին, բարձրալեռ շրջաններում՝ ձյուն: Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով:

Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, Թբիլիսիում սպասվում է անձրև: Նոյեմբերի 3-ից 5-ը օդի ջերմաստիճանը կլինի +18, +20, իսկ նոյեմբերի 6-ին՝ +15, +17 աստիճան: