Վրաստանի որոշ շրջաններում մինչեւ մարտի 27-ը կպահպանվի անձրեւոտ եղանակ
Վրաստանի որոշ շրջաններում մինչեւ մարտի 27-ը կպահպանվի անձրեւոտ եղանակ

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ Վրաստանի որոշ շրջաններում մինչև մարտի 27-ը կպահպանվի անձրևային եղանակ։

Օդի ջերմաստիճանը ցերեկը հարթավայրերում կլինի +15, +20, մարտի 26-ին կբարձրանա 3-5 աստիճանով։

Թբիլիսիում սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +19, +21 աստիճան տաքություն։