Վրաստանի օրհներգը ճապոնացիների կատարմամբ

19:07, 20.11.2018

Ճապոնիայում, Կումագայի դպրոցի սաները կատարել են Վրաստանի պետական օրհներգը:

Տեղեկացնենք, որ գալիք տարում Ճապոնիան հյուրընկալում է ռեբիի աշխարհի առաջնությունը: Ճապոնիան առաջնությունը հյուրընկալելու է 2019 թվականի սեպտեմբերի 20-ից նոյեմբերի 2-ը:

Վրաստանի հավաքականը հինգերրորդ անգամ անընդմեջ մասնակցում է աշխարհի առաջնությանը: Վրաց ռեգբիստների մրցակիցները D խմբում լինելու են՝ Ավստրալիան, ՈՒելսը, Ֆիջին և ՈՒրուգվայը: Ընդհանուր առմամբ գավաթի համար պայքարելու է 20 թիմ:

 

Նմանատիպ