Վրաստանի օրենսդրական մարմնում լսելու են ֆինանսների նախարարին
Վրաստանի օրենսդրական մարմնում լսելու են ֆինանսների նախարարին

Վրաստանի օրենսդրական մարմնում լսելու են ֆինանսների նախարարին: Իվանե Մաճավարիանին խորհրդարանում, «նախարարի ժամը» ձևաչափում հանդես է գալուայսօր:

Ինչպես հայտարարում է ֆինանսական և բյուջետային կոմիտեի նախագահ Իրակլի Կովզանաձեն, ֆինանսների նախարարն ընդգծելու է ֆինանսական սեկտորում ընթացող բարեփոխումները: Կովզանաձեի խոսքով, պատգամավորների գլխավոր հարցն է լինելու, թե որքանով արդյունավետ է կատարվում 2020 թվականի բյուջեն:

Կովզանաձեի հայտարարությամբ, Իվանե Մաճավարիանին զրուցելու է նաև ֆինանսների նախարարությունում իրականացվող բարեփոխումների մասին:

Հիշեցնենք, գարնանային նստաշրջանի շրջանակներում խորհրդարանը «նախարարի ժամը» ձևաչափում արդեն լսել է առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեին: