Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության ՀԻԻԱ Քաղաքացիական ավիացիայի գործակալության տվյալներով, 2019 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում, Վրաստանի օդանավակայանները սպասարկել են 2 489 823 ուղևորի:
2018 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ, ուղևորահոսքը ավելացել է 18.24%-ով (384 131 ուղևոր), իսկ 2017 թվականի առաջին և երկրորդ եռամսյակի համեմատ՝ 54.59%-ով (879 187 ուղևորով):
2019 թվականի վեց ամիսների ընթացքում Վրաստանի օդանավակայաններում 1 422-ով ավել չվերթ է իրականացրել, քան նախորդ տարվա առաջին և երկրորդ եռամսյակում: