Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության «Վրաստանի օդանավակայանների միության» տեղեկությամբ, 2019 թվականի երեք ամսվա տվյալներով, Վրաստանի օդանավակայանները ընդհանուր սպասարկել են 1,014,732 ուղևորի, որը 21 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ – 2018 թվական՝ 839,518 ուղևոր:
Մարտին ուղևորահոսքի աճի բարձր ցուցանիշ է գրանցվել երկրի բոլոր երեք օդանավակայաններում.
Թբիլիսիի միջազգային օդանավակայանը մարտին սպասարկել է 314 065 ուղևորի, որը 8 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (2018 թվական 290 739 ուղևոր):
Քութաիսիի միջազգային օդանավակայանում ուղևորահոսքը 2019 թվականի ամրտին ավելացել է 83 տոկոսով և կազմել 53 316 ուղևոր (2018 թվականի մարտ 29 161 ուղևոր):
Աճի միտումը պահպանվում է նաև Բաթումիի օդանավակայանում: 2019 թվականի մարտին Բաթումիի Ալեքսանդրե Քարթվելիի անվան միջազգային օդանավակայանից օգտվել է 21 664 ուղևոր, որը 16 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: