Վրաստանի օդանավակայանների միջոցով կանոնավոր եւ չարտերային չվերթներով 2018 թվականի 3 ամսվա տվյալներով, տեղափոխվել է 839 612 ուղևոր, որը 36 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը – 621 240 ուղևոր:
Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության «Վրաստանի օդանավակայանների միության» ՍՊԸ-ի տեղեկությամբ, ուղևորահոսքի ավելացման բարձր ցուցանիշ է գրանցվել Վրաստանի բոլոր երեք միջազգային օդանավակայաններում:
2018 թվականի 3 ամսվա ընթացքում, Թբիլիսիի միջազգային օդանավակայանում սպասարկվել է 724 024 ուղևոր, որը 37 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ – 528 145 ուղևոր: Օրինակ, Քութաիսիի միջազգային օդանավակայանում 2018 թվականի առաջին եռամսյակում ուղևորահոսքն ավելացել է 15 տոկոսով: Եթե նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Դավիթ Աղմաշենեբելու անվան օդանավակայանը սպասարկել է 67 892 ուղևորի, այս տարի նշված ցուցանիշը կազմել է 78 020 ուղևոր: