Վրաստանի օդանավակայանների միություն. Քութայիսիի միջազգային օդանավակայանում ուղևորահոսքը փետրվարին աճել է 56%-ով
Վրաստանի օդանավակայանների միություն. Քութայիսիի միջազգային օդանավակայանում ուղևորահոսքը փետրվարին աճել է 56%-ով

2024 թվականի փետրվարին Քութայիսիի Դավիթ Աղմաշենեբելիի անվան միջազգային օդանավակայանում ուղևորահոսքը 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 56 տոկոսով,- այս մասին հայտնում է Վրաստանի օդանավակայանների միությունը։

Նրանց տվյալներով՝ փետրվարին Դավիթ Աղմաշենեբելիի անվան օդանավակայանից օգտվել է 118 507 ուղևոր (2023 թվականի փետրվարին՝ 75 760 ուղևոր)։

«Բացի ուղեւորահոսքից, տարեսկզբին Քութայիսիի միջազգային օդանավակայանում նույնպես թռիչքների քանակի աճ է գրանցվել։ Փետրվարին օդանավակայանում թռիչքները, նախորդ տարվա համեմատ, աճել են 37%-ով և սպասարկել 350 չվերթ (2023թ. փետրվար – 256 չվերթ):

2024 թվականի ընդհանուր երկու ամսում Քութայիսիի միջազգային օդանավակայանում ուղևորների թիվն աճել է 68%-ով, իսկ թռիչքների թիվը՝ 52%-ով։

Այս փուլում Քութայիսիի միջազգային օդանավակայանից գործում է հինգ ավիաընկերություն։ Թռիչքները կատարվում են 20 երկրների 39 ուղղություններով»,- նշված է Օդանավակայանների միության տարածած տեղեկատվության մեջ։