Վրաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը կայանալու է դեկտեմբերի 11-ին
Վրաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը կայանալու է դեկտեմբերի 11-ին

Այսօր, դեկտեմբերի 8-ին, Վրաստանի նախագահն արձակել է հրաման՝ նորընտիր խորհրդարանի առաջին նիստ նշանակելու մասին:

Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի նախագահի մամլո ծառայությունը:

Ըստ հրամանագրրի, առաջին նիստը կայանալու է դեկտեմբերի 11-ին, ժամը 12:00-ին:

Օրենդրական մարմնի առաջին նիստն անցկացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրությունների արդյունքների ամփոփիչ արձանագրության հրապարակումից 10 օրվա ընթացքում: ԿԸՀ-ն հոկտեմբերի 31-ի խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները հրապարակել էր դեկտեմբերի 3-ին և խորհրդարանական մանդատները բաշխել քաղաքական 9 կուսակցությունների միջև: