Ռուսաստան-Վրաստան պատերազմի 10-րդ տարելիցին չորս երկրի իշխանության բաձրպաշտոնյա ներկայացուցիչների Վրաստան այցի հետ մեկտեղ, վերջին օրերի ընթացքում, բարեկամ երկրների կողմից բազմիցս եղան մեր նկատմամբ համերաշխության և կայուն աջակցության դրսևորման փաստեր:
Այս պահին, Ամերիկայի միացյալ նահանգների պետական դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը մամլո ասուլիսին հայտարարել է, որ ԱՄՆ-ի պետական դեպարտամենտը Ռուսաստանին կոչ է անում կատարել 2008 թվականի հրադադարի պայմանագրի պայմանները:
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Ռուսաստանի կողմից Վրաստանի դեմ իրականացված ագրեսիային արձագանքել է Twitter-ում: Դոնալդ Տուսկը հայտարարություն է տարածել վրացերեն լեզվով:
დღეს, როდესაც საქართველოსა და რუსეთს შორის ომის 10 წლისთავს აღვნიშნავთ, კიდევ ერთხელ მინდა გავიმეორო, რომ ევროკავშირი მტკიცედ უჭერს მხარს საქართველოს სუვერენიტეტსა და ტერიტორიულ მთლიანობას და კონფლიტების მშვიდობიან მოგვარებას https://t.co/hJFgiNwEKP
— Donald Tusk (@eucopresident) August 7, 2018
Եվրամիությունը Ռուսաստանի կողմից Վրաստանի դեմ իրականացված ագրեսիայի 10 տարի անց տարածում է հռչակագիր: Անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով Եվրամիության գերաույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի անունից հրապարակված հայտարարությունում ասվում է, որ Եվրամությունը այսօր, ինչպես երբեք, աջակցում է Վրաստանի տարածքում առկա կոնֆլիկտների խաղաղ կարգավորմանը:
Հայտարարություն է տարածել Սլովակիայի արտաքին գործերի նախարարությունը և նշել, որ Սլովակիայի Հանրապետությունը շարունակում է Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության աջակցությունը, դրա միջազգային ճանաչված սահմաններում և աջակցում Եվրատլանտյան ձգտումներին:
Վրաստանի դեմ Ռուսաստանի կողմից իրականացված ագրեսիայի 10-րդ տարելիցի հետ կապված հայտարարություն է հրապարակել Դանիայի արտաքին գործերի նախարարությունը, որտեղ նշված է, որ Ռուսաստանը պետք է հարգի 2008 թվականի հրադադարի պայմանագիրը:
Denmark regrets the lack of respect for Georgia’s sovereignty and territorial integrity still 10 years after the Russian invasion. Russia should respect the 2008 ceasefire agreement and allow international monitoring in Abkhazia and South Ossetia. @MFAgovge @MargvelashviliG
— Denmark MFA (@DanishMFA) August 7, 2018
Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության կողմից տարածած հայտարարությունում նշված է, որ կոնֆլիկտի խաղաղ լուծումն անհրաժեշտ է Վրաստանի և ողջ տարածաշրջանի խաղաղության և կայունության համար:
10 years have passed since the Russian military aggression against Georgia. We reiterate our firm support to the sovereignty & territorial integrity of Georgia within its internationally recognized borders. Call on Russia to fully implement the Six Point Plan of 12 August 2008. https://t.co/2QeXQiv5N9
— Margot Wallström (@margotwallstrom) August 7, 2018
Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Ինե Էրիկ Սենսորիեդեն իր հայտարարությունում նշում է, որ 10 տարի է անցել 2008 թվականի օգոստոսից, սակայն կոնֆլիկտը կրկին կա և Ռուսաստանի զինված ուժերը մնում են Վրաստանի տարածքում:
The Group of Friends of Georgia at OSCE ??????????????????????issued a joint statement to mark ten years since the Russian military invasion of Georgia in August, 2008
Read the full Text: https://t.co/4bv2UC7XlP
#10YearsSince2008War pic.twitter.com/3l7QxkJ9o3
— Geo-Mission-Vienna (@Vienna_Emb) August 7, 2018
Էստոնիայի կառավարությունը Թվիթերում գրում է, որ 10 տարի առաջ Ռուսաստանը կոպիտ խախտել է Վրաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամվբողջականությունը և տարածել Վրաստանի քարտեզը, որի վրա նշված են Ռուսաստանի կողմից օկուպացված Աբխազիան և Ցխինվալին:
10 years ago ?? military aggression gravely violated #Georgia’s sovereignty & territorial integrity. Today it continues illegal occupation of ?? regions Abkhazia & South Ossetia. We must defend international law & remind #Russia its obligation to abide cease-fire agreement. pic.twitter.com/QMThjQ9C68
— Estonian Government (@EstonianGovt) August 7, 2018
Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի կողմից Վրաստանի դեմ իրականացված ագրեսիային 10-րդ տարելիցին տարածել է հայտարարություն, որում հայտարարում է, որ Ֆինլանդիան աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը, միջազգայնորեն ճանաչված սահմաններում: