Վրաստանի Նիչբիսի գյուղում կառուցվելու է նուշ և ընկույզ վերամշակող ձեռնարկություն
«Արտադրիր Վրաստանում» պետական ծրագրի աջակցությամբ Մցխեթայի մունիցիպալիտետի Նիչբիսի գյուղում կառուցվելու է նուշ և ընկույզ վերամշակող ձեռնարկություն, որը կլինի արդի չափանիշներին համապատասխան:
Այդ նպատակով նախատեսվում է իրականացնել 1 540 000 լարիի (535 470 դոլլար) ներդրում:
Համապատասխան ընկերությանը էկոնոմիկայի նախարարության պետական գույքի ազգային գործակալությունից 1 լարիով փոխանցվել է Նիչբիսի գյուղում գտնվող 91 094 ք.մ. հողամաս:
Ընկերությունը հումքն ստանալու է տեղի բնակչությունից: