Վրաստանի ՆԳՆ-ն սկսել է հանրային կերպով հրապարակել վիդեո-տուգանքների ստացականը
Վրաստանի ՆԳՆ-ն սկսել է հանրային կերպով հրապարակել վիդեո-տուգանքների ստացականը

Ներքին գործերի նախարարությունն սկսել է հանրային կերպով հրապարակել վիդեո-տուգանքների ստացականը:

ՆԳՆ-ում հայտարարում են, որ տուգանային ստացականը police.ge-ում հրապարակելուց 30-րդ օրը համարվում է տուգանված անձին այն փոխանցված:

ՆԳՆ-ի տեղեկությամբ, 2017 թվականի նոյեմբերի մեկից գործարկված կանոնակարգի համաձայն.

Իրավախախտը , տուգանքը ֆիքսվելուն պես, կստանա կարճ հաղորդագրություն այդ մասին

Ճանապարհային անվտանգության ոլորտում արված իրավախախտման առնչությամբ վիդեո-տուգանքի մասին տեղեկությունը կարճ հաղորդագրության միջոցով ստանալուց հետո, տուգանքը 10 օրվա ընթացքում վճարելու դեպքում, անձը օգտվում է 20% զեղչից

Եթե անձը վիդեո-տուգանքը կարճ հաղորդագրությունն ստանալուց 10 օրվա ընթացքում չվճարի, տուգանային ստացականը նրան կուղարկվի գրանցման վայրի համապատասխան, փոստի միջոցով

Վիդեո-տուգանքը գրանցման վայրում չհանձնելու դեպքում, 30-ից 60 օրվա ընթացքում, անձին կրկին կուղարկվի ստացականը

Վիդեո-տուգանքը ստացականի միջոցով երկու անգամ չստանալու դեպքում, Վրաստանի ներքին գործերի նախարարությունն ապահովում է տուգանային ստացականի հրապարակումը www.police.ge պաշտոնական կայքէջում

Տուգանային ստացականը կայքէջում հրապարակումից 30 օր հետո անձի համար համարվում է ընդունված