Վրաստանի ՆԳՆ-ի սպասարկման գործակալությունը ժամանակավորապես դադարեցնում է ծառայությունների տրամադրումը
Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալությունը այսօրվանից ժամանակավորապես դադարեցնում է որոշ ծառայությունների տրամադրումը:
Ըստ նոր կանոնակարգի, չեղարկվում են հրազենի գրանցման հետ կապված գործընթացները, այդ թվում՝ քննությունները:
Քաղաքացիները, որոնք ամրագրել էին տեսական քննության ամսաթիվը, քննություն կարող են հանձնել ծառայության վերականգնումից 30 օրվա ընթացքում նույն մասնաճյուղում, առանց ամրագրման: Այն անձինք, ովքեր հանձնել էին տեսական քննություն, գործնական քննություն կարող են հանձնել ծառայության վերականգնումից 30 օրվա ընթացքում նույն մասնաճյուղում, առանց ամրագրման:
Ժամանակավորապես չեն սպասարկի Ախալքալաքի և Ամբրուլաուրիի կենտրոնները: Սպասարման գործակալությունը շարունակում է աշխատանքը տրանսպորտային միջոցի մաքսազերծման, արտահանման և գործընթացի իրականացումը: