Վրաստանի ՆԳՆ-ը, վերջին 24 ժամում, բացահայտել է արտակարգ դրության ռեժիմի խախտման 234 դեպք
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը, վերջին 24 ժամում, բացահայտել է արտակարգ դրության ռեժիմի և պարետային ժամի խախտման 234 դեպք:
«Ոստիկանությունը շարունակում է շուրջօրյա աշխատանքը Վրաստանի կառավարության կողմից արտակարգ դրության շրջանակներում միջոցների խստացման մասին կայացված որոշման պահանջները կատարելու և «պարետային ժամի» շրջանակներում գործող սահմանափակումները խախտող անձանց բացահայտելու համար:
Վերջին 24 ժամում, իրավապահների կողմից իրականացված հսկողության արդյունքում ողջ երկրի մասշտաբով, արձանագրվել է արտակարգ դրության և «պարետային ժամի» սահմանափակումների խախտման 198 նոր դեպք:
Ոստիկանությունն ապրիլի 15-ի ժամը 21:00-ից մինչև ապրիլի 16-ի առավոտյան 06:00-ն, «պարետային ժամի» խախտման համար տուգանել է 92 քաղաքացու:
Բացի այդ, ներքին գործերի նախարարության աշխատակիցները հանրային տարածքում ավելի քան 3 անձի հավաքի և երկու մետր հեռավորությունը չպաշտպանելու համար տուգանել են 125 քաղաքացու»,- հայտարարում են ՆԳՆ-ում:
Իրավապահները ուղևորների փոխադրման և ավտոմեքենայի երթևեկելու օրենքը խախտելու համար տուգանել են 13 անձի:
«Ոստիկանությունը Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հետ միասին շարունակում է նաև ինքնամեկուսացման մեջ գտնվող քաղաքացիների խիստ հսկողությունը:
Իրավապահները ուղևորների փոխադրման և ավտոմեքենայի երթևեկելու օրենքը խախտելու համար տուգանել են 13 անձի:
Ներքին գործերի նախարարությունը կրկին կոչ է անում քաղաքացիներին, ենթարկվել արտակարգ դրության սահմանափակումներին, հակառակ դեպքում՝ կկիրառվեն օրենքով սահմանված միջոցներ:
Վրաստանի տարածքում գտնվող ցանկացած անձ պարտավոր է, պաշտպանել արտակարգ ռեժիմը և ենթարկվել հանրային առողջապահության ոլորտում գործող Վրաստանի օրենսդրության պահանջներին:
Արտակարգ դրության ռեժիմի խախտումը ենթադրում է վարչական պատասխանատվություն՝ ֆիզիկական անձի տուգանում 3000 լարիի, իսկ իրավաբանական անձի տուգանում՝ 15 000 լարիի չափով»,- նշված է ՆԳՆ-ի տեղեկության մեջ: