Ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալությունը հունիսի մեկից վերագործարկում է Վրաստանի մասշտաբով կորոնավիրուսի կանխարգելիչ միջոցառումների պատճառով սահմանափակված բոլոր ծառայությունները և քաղաքացիներին կսպասարկի ամենօրյա ռեժիմում:
«Մայիսի 31-ի առավոտյան 09:00-ից քաղաքացիները հնարավորություն կունենան ամրագրել վարորդական իրավունք ստանալու տեսական քննությանը մասնակցելու իրավունքը:
Սպասարկման գործակալությունը, քաղաքացիների անվտանգության նպատակով, լիովին հաշվի է առնում Վրաստանի կառավարության միջգերատեսչական համակարգող խորհրդի հանձնարարականները»,- հայտարարում են գերատեսչությունում:
Գործակալությունը քաղաքացիներին կոչ է անում, տեղում ծառայություններ ստանալու համար ներկայանալ բժշկական դիմակով: