Վրաստանի ՆԳՆ-ը թմրանյութային հարբածությունն ստուգելու համար նախատեսում է ներկրել նոր տիպի սարքավորում
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը թմրանյութային հարբածությունն ստուգելու համար նախատեսում է ներկրել նոր տիպի սարքավորում: Այս մասին տեղեկությունն Առաջին ալիքին հաստատել են ներքին գործերի նախարարության մամլո ծառայությունում:
Ինչպես հայտարարում են գերատեսչությունում, աշխատանքն ընթանում է այնպիսի սարքավորում գնելու համար, որն ստուգման գործընթացը կդարձնի առավել մարդկային:
«Աշխատում ենք, որպեսզի թմրանյութայի հարբածության ստուգման գործընթացը դառնա առավել մարդկային, այդ թվում, որպեսզի գնենք նոր սարքավորում»,- հայտարարում են Վրաստանի ներքին գործերի նախարարությունում:
Գերատեսչությունում չեն կոնկրետացնում, կլինի թե ոչ նոր սարքավորումը դյուրակիր և հնարավոր կլինի թե ոչ քաղաքացիներին ստուգել տեղում, ալկոթեստի նման: