Վրաստանի ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության աշխատակիցներն անցկացված քննչական գործողությունների արդյունքում 1976 թվականին ծնված Կ.Մ.-ին ձերբակալել են ընտանիքի անդամի նկատմամբ գործած բռնության մեղադրանքով:
«Հետաքննությամբ պարզվել է, որ ձերբակալված տղամարդը կնոջը, 1980 թվականին ծնված Ռ.Կ.-ի նկատմամբ բռնություն է գործել անչափահաս երեխայի ներկայությամբ»,- ասվում է ՆԳՆ-ի տեղեկության մեջ:
Հետաքննությունն ընթանում է Վրաստանի ՔՕ-ի 126-րդ հոդվածի երկրորդ մասի «բ» ենթակետով, որը նկատի ունի անչափահասի ներկայությամբ ընտանիքի անդամի նկատմամբ գործած բռնություն: